ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արթուր Խաչատրյանը գրում է.
«Եթե ուզում եք հասկանալ, թե ինչպես հայկական ներմուծումներն ու արտահանումներն ավելացան, ուշադիր հետևեք Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարի երթուղուն։ Բեռն Օդեսայից դուրս է եկել, Բուլղարիայով ու Վրաստանով հասել է Հայաստան․․․
Հայաստանում ինչ որ վերաձևակերպումներ են արել ու բեռն ուղարկել Ռուսաստան։ Արդյունքում, թղթերով ավելացել են թե՛ ներմուծումները, թե՛ արտահանումները, տնտեսական «աճ» է արձանագրվել։ Ահա այսպիսի պարզունակ «կոմբինացիաներով» այսօրվա իշխանությունները փորձում են տնտեսական «աննախադեպ» աճի պատրանք ստեղծել։
Պրիմիտիվ ստերով մարդկանց կերակրելով ինչքա՞ն պետք է դիմանաք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը