«Եթե կառավարությունն արձանագրում է երկնիշ թվով տնտեսական աճ, ապա պետք է լինեն որոշ սոցիալական ցուցանիշների բարելավումներ, կենսապահովման պարենային նվազագույն զամբյուղը, որն ընդամենը գոյատևման չմեռնելու գինն է՝ շուրջ 71 հազար դրամ է և ինքներդ եք հասկանում, որ դրա կեսից էլ քիչ թոշակառուին տալը պարզապես վիրավորանք է , ծաղր է և ավելի լավ է դրա մասին լռեն կամ տան իրենց ծնողներին, որոնք կենսաթոշակ են ստանում, և այլ եկամուտներ չտան տեսնենք որքան ժամանակ կարող են գոյատևել»,-ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով՝ 1900 դրամով նվազագույն կենսաթոշակը բարձրացնելու կառավարության որոշմանը։ ։
«Կատաստրոֆիկ վիճակում է ՀՀ տնտեսությունը , ըստ էության, տնտեսություն կա միայն իներցիոն ուժով զարգացող , և չկա որևէ օրինաչափություն․ եթե, օրինակ, տնտեսական աճն օրինաչափ է , անպայման դա պետք է բերել զգաբնակչության եկամուտների ավելացման , սոցիալական պայմանների լավացան և աղքատության մակարդակի կրճատման»,-ասաց տնտեսագետը։
Մանրամսն՝ տեսանյութւոմ։ ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը