19 06 2022

6 ամսում Ռուսաստանում թոշակները բարձրացել են 19,5 տոկոսով, իսկ Հայաստանում՝ 0 տոկոսով․ Գագիկ Համբարյան

6 ամսում Ռուսաստանում թոշակները բարձրացել են 19,5 տոկոսով, իսկ Հայաստանում՝ 0 տոկոսով․ Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Աննախադեպ գնաճի դեմ տարբեր երկրներում պայքարում են տարբեր կերպ...
Նիկոլ Անհողի կառավարությունը գնաճի հետևանքները հասարակության համար մեղմելու գրեթե որևէ քայլ չի ձեռնարկում... 2021 թ-ի նոյեմբերից մինչև հիմա, օրինակ՝ հացը թանկացել է 30 դրամով... Առաջին անհրաժեշտության մյուս ապրանքների մասին էլ չասեմ...
Օրինակ՝ 2022 թ-ի հունվարի 1-ից ԱՊՀ բոլոր երկրներում տեղի է ունեցել թոշակների և աշխատավարձերի տարբեր մակարդակի բարձրացում... Ռուսաստանում, օրինակ՝ 2022 թ-ի հունվարի 1-ից մինչև հիմա թոշակները բարձրացել են 19,5 տոկոսով, երբ ինֆլյացիան կազմել է 17, 5 տոկոս... Վերջին բարձրացումը տեղի է ունեցել հունիսի 1-ին...ՌԴ իշխանությունները հայտարարել են, որ մինչև տարեվերջ պատրաստվում են կրկին բարձրացնել թոշակները...
Հայաստանում այս առումով ՈՉԻՆՉ չի արվում այն դեպքում, երբ մեր պետական պարտքն ավելանում է աննախադեպ տեմպերով և հասել է 9,3 միլիադ դոլարի...
Սակայն Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Արցախատում դիմելով մանիպուլյացիաների վերջերս հայտարարեց է, որ իր կառավարման ժամանակհատվածում ՄԻՋԻՆ աշխատավարձը բարձրացել է 30-ից ավելի տոկոսով... Սա էժանագին մանիպուլյացիա է... Ըստ Նիկոլի ստացվում է, որ եթե մեր հարևանի ընտանիքն ամեն օր ուտում է երկու հավ, իսկ իմ ընտանիքն ընդհանրապես չի ուտում, ապա միևնույն է ստացվում է, որ ՄԻՋԻՆՈՎ և՛ մեր հարևանի,և՛ մեր ընտանիքը միևնույն է մեկական հավ են ուտում...
Դե իսկ հայաստանյան աշխատավոր մասսան և թոշակառուները թող ապրեն ՄԻՋԻՆՈՎ բարձրացված բուտաֆորիա աշխատավարձներով և 2023 թ-ի հունվարի 1-ից արդեն գնաճի կողմից կլանված բարձրացվող թոշակներով ,Նիկոլն ու իր թիմը ՌԵԱԼ ահռեովի աշխատավարձներ և պարգևավճարներ են ստանում և 4 տարում "из грязи в князи"-ի են տեղափոխվել...

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ