«Սանիթեքը» դիմում է արբիտրաժային դատարան
«Սանիթեքի» բաժնետերը քաղաքապետարանի դեմ արբիտրաժային գործընթացի 1-ին քայլն է արել «Սանիթեք» ընկերությունը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը: Այս մասին «Սանիթեք» ընկերության տնօրինությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ գործընկերներ, Սիրելի՛ երևանցիներ, «Սանիթեք» ընկերությունը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը: Եվ որպես այդ գործընթացի առաջին քայլ ընկերության բաժնետերը՝ Նիկոլաս Էլ Թավիլը, գործելով նաև մյուս բաժնետերերի անունից, այսօր ծանուցել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Երևանի քաղաքապետարանին ներդրումային վեճի առկայության վերաբերյալ»: Նշենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ուղերձով էր հանդես եկել, որտեղ նշում էր, որ ամբողջությամբ և միակողմանի կերպով լուծում է «Սանիթեք» ընկերությունների հետ կնքված պայմանագրերը: