31 07 2018

«Սանիթեք»-ն ապաքաղաքական է, 100 տոկոսանոց օտարերկրյա ներդրումների արդյունք. սեփականատեր

«Սանիթեք»-ն ապաքաղաքական է, 100 տոկոսանոց օտարերկրյա ներդրումների արդյունք. սեփականատեր

«Սանիթեք» ընկերության հիմնադիր, սեփականատեր, ղեկավար Նիկոլաս Թավիլը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ընկերության գործունեությանը և վերջերս բարձրացված աղմուկին՝ կապված աղբահանության խնդիրների հետ:

«Սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում վերջերս շատ է շրջանառվում «Սանիթեքի» անունը: Խոսվում է այն մասին, որ «Սանիթեքը» սաբոտաժ է անում՝ քաղաքական դրդապատճառներից ելնելով: Մենք միջազգային կազմակերպություն ենք, ներկայացած ենք 4 երկրներում, չունենք տեղական գործընկերներ, մենք չունենք մասնաճյուղեր: «Սանիթեք»-ը 100 տոկոսանոց օտարերկրյա ներդրումների արդյունք է, 100 տոկոսով ապաքաղաքական է: Մեր պայմանագիրը կոնկրետ կառույցի՝ քաղաքապետարանի հետ է այն կնքված է կառույցի հետ, ոչ թե անհատի»,- նշել է Թավիլը:

Ընկերության սեփականատերը հույս է հայտնել, որ որոշ մարդիկ կդադարեն օգտագործել «Սանիթեքի» գործոնը քաղաքական դիվիդենտներ շահելու հարցում և ներկայացրել է այն պատճառները, թե ինչու է մայրաքաղաքում աղբը հավաքելու խնդիր առաջացել:«Խնդիրներն առաջացել են 2 շաբաթ առաջ, և հիմա աստիճանաբար լուծում ենք դրանք: Չեմ կարող ասել, որ 100 տոկոսով լուծել ենք, բայց կարգավորում ենք: Մեքենաների հետ կապված խնդիր ենք ունեցել, ունեցել ենք խնդիրներ պահեստամասերի հետ կապված»,- նշել է Թավիլը՝ հավելելով, որ նոր մեքենաները Երևան կհասցնեն 2-ից 3 շաբաթների ընթացքում: Իսկ ավելի քան 1000 աղբամանները Երևան կհասնեն մինչև «Էրեբունի-Երևան»-ի տոնակատարությունները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ