«Սանիթեք»-ը հանդես է եկել հայտարարությամբ, որում ևս մեկ անգամ շեշտում է, որ ընկերությունը ապաքաղաքական կառույց է.
«Ի պատասխան ս.թ. սեպտեմբերի 18-ի տարբեր ԶԼՄ-ներում տարածում գտած հոդվածի՝ «Սանիթեք» ընկերությունը ցանկանում է ևս մեկ անգամ վերահաստատել, որ այն հանդիսանում է ապաքաղաքական ըներություն: Խնդրում ենք լրատվամիջոցներին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց: Բոլոր այն ակտիվները, այդ թվում նաև գույքը, որոնք ունի «Սանիթեք» ընկերությունը, պատկանում են միայն և բացառապես ընկերությանը:
Խորհուրդ ենք տալիս լրատվամիջոցներին ապատեղեկատվություն տարածելու փոխարեն ներկայացնել հստակ ապացույցներով լի հոդված։ Եվս մեկ անգամ ցանկանում ենք նշել, որ «Սանիթեք» ընկերությունը երբևիցե որևէ անօրինական գործարքի մեջ չի մտել ու չի մտնելու որևէ քաղաքական ուժի կամ ինքնակառավարման մարմնի իշխող թիմի որևէ ներկայացուցչի հետ: Ընկերությունը պատրաստակամ է աշխատել յուրաքանչյուր ուժի հետ, ով կգլխավորի Երևանի քաղաքային իշխանությունը և համագործակցել բացառապես Քաղաքապետարանի՝ որպես կառայուցի հետ»:
Նշենք, որ «Սանիթեք» ընկերության տնօրենը ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իրենք ապաքաղաքական կառույց են և անօրինական գործարքի մեջ չի մտել որևէ քաղաքական ուժի կամ ինքնակառավարման մարմնի իշխող թիմի որևէ ներկայացուցչի հետ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը