Հիսուս Քրիստոսի արձանը հնարավոր է տեղադրվի Սևանի թերակղզում։ Այս մասին ասուլիսում ասաց «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» մրցութային հանձնախմբի անդամ, մշակութային գործիչ, բեմադրիչ Ռուբեն Հովհաննիսյանը։
Նա հայտնեց, որ սա դեռ վերջնական որոշում չէ, կա ՀՀ-ում չորս կետ, որտեղ նախատեսվումէ տեղադրել արձանը։
«Հաշվի ենք առնելու ամեն ինչ նաև էներգետիկ դաշտը»,-ասաց Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ հստակ է՝ արձանը չի գտնվելու Երևանում։
Անդրադառնալով ֆինանսական ծախսերին Ռուբեն Հովհաննիսյանը նկատեց, որ երկարատև և դժվար աշխատանք է սպասվում հետևաբար նաև խոշոր չափով գումարներ են ծախսվելու արձանի և դրա տեղադրման համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը