Պետք է հպարտանալ ոչ միայն հաղթանակներով, այլև պետք է ունենալ ամոթի հուշարձան, որ պարտությունից դասեր քաղենք, ասում էր Հայկ Կոնջորյանը։ Ամոթի՝ նրա առաջարկած հուշարձանը վերաբերում էր Կարսի պարտությանը, որովհետև այդ ժամանակ դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության չէր եկել ու արցախյան պատերազմում կապիտուլյացիա չէր ստորագրել։ Այդ ժամանակ Կոնջորյանն էլ դեռ լրագրող էր, չէր հասցրել դառնալ «Լուսավոր Հայաստանի» անդամ, հետո դուրս չէր եկել կուսակցությունից ու չէր դարձել ՔՊ անդամ, ավելին՝ ԱԺ խմբակցության ղեկավար։ Հիմա, երբ այս «բարձունքները» նվաճել է լրագրողը, կառաջարկի՞ արցախյան պատերազմում պարտության ամոթի արձան կառուցել ու ամեն տարի այցելել՝ դասեր քաղելու համար։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը