ՀՅԴ «Արամ Մանուկյան» կենտրոնում, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնությամբ, երեկ դասախոսությամբ է հանդես եկել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ «Պետության իրավական անվտանգություն. ի՞նչ խնդիրների են բախվում իրավունքը և օրենքը ՀՀ-ում» թեմայով։ Պատգամավորի հիմնական խոսքից հետո ներկաները տարբեր հարցեր ուղղեցին ․ դասախոսությունն ընթացավ՝ ինտերակտիվ հարցուպատասխանով։ Ներկաներից մեկը, ՊՇՌ թեստավորման և ԱՊՊԱ-ի օրինակներով փորձեց պարզել՝ սահմանադությամբ նախատեսված քաղաքացու իրավունքի և օրենքով նախատեսված պարտականության կատարման հակասությունը ։ Ի պատսխան Արամ Վարդևանյանը նշեց ․
«ՊՇՌ թեստերի ամենամեծ խնդիրներից մեկը համաչափությա սկզբունքն էր։ Համաչափությունը, եթե այսպես բնութագրեմ, արդյո՞ք այն պարտականությունը, որ դնում են մարդու վրա, հետապնդվող նպատակի հետ համաչափ է։ ՊՇՌ թեստերի պարբերականությունը, որը պետք է կատարվեր, ու այն ծախսը, որը դրա համար պետք է կատարվեր և ամեն մարդու հաշվին, այդ թվում նկատի ունենալով սոցիալ-տնտեսական պայմանները Հայաստանում, աբսուրդի էր հասնում։ ԱՊՊԱ-ի դեպքում այդ աստիճան անհամափաչափություն առկա չէ»,-ասաց Արամ Վարդևանյանը։
Կրկին մանրամասնելով ՊՇՌ թեստավորման հետ կապված խնդիրները, Արամ Վարդևանյանը հատկանշեց․
«Եթե նկատել եք , վերջին շրջանում, ռուս-ուկրաինական լարվածության պայմաններում , կարծես թե եվրոպական ոչ մի երկիր այլևս չի հիշում կորոնավիրուսային համավարակի մասին , սա, որպես ցավալի հանգամանք եմ նշում, որովհետև ինքս կողմ չեմ եղել պարտադիր պատվաստմանը․ ի դեպ, եթե նախատեսվեր պարտադր պատվաստում, դա ևս հակասահմանադրական էր լինելու , որովհետև պատվաստումները չեն կարող լինել պարտադիր, բայց մյուս կողմից ես հասկանում էի, որ ՊՇՌ թեստերը նման «դրակոնյան» մեթոդներով կիրառելը դա հանգեցնում է նրան, որ մարդուն պատվաստվելու այլընտրանք չթողնես։ ՍԴ-ն, ըստ էության, իրավիճակին արձագանքեց, այլ հարց է , որ առողջապահության նախարարությունը, երևի թե, մինչև վերջ էլ չկարդաց այդ որոշումը»,-ասաց Արամ Վարդևանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը