«Աբսուրդն այն աստիճանի է հասել, որ բացեիբաց Արարատ Միրզոյանը հայտարարում է, թե մեր ազգաբնակչությունը պատրաստ է սահմանների բացմանը և Թուրքիայի հետ բարեկամացամանը։ Սա, իմ կարծիքով, ծիծաղելի է և եթե փողոցով քայլենք ու հարցնենք, մարդկանցից 10-ից 10-ը հենց դեմ կխոսեն , ուզում եմ հասկանամ այդ դեպքում ի՞նչ հարցումների վրա է Արարատ Միրզոյանը նման հայտարարություն անում։ Ամեն դեպքում մենք մեր պայքարը չենք կանգնեցնելու այնքան ժամանակ մինչև չհեռացնենք այս իշխանություններին և մեր երկիրը դնենք այն ճիշտ ուղղության վրա, որը ստացել ենք մեր պապերից։ Շատ չի մնացել այս իշխանությանը, քանի որ այնպիսի աբսուրդի է հասնում իրականությունը , որ մենք այլևս չունենք այլընտրանք․ հաջողելու ենք և հասնելու ենք հաղթանակի»,-այս մասին ասաց ՀՀԿ ԵԿ անդամ Կամսար Բադալյանը՝ այսօր կազմակերպված ակցիայի ժամանակ։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը