Ներքին Հանդի հետ կապված հրապարակումներին ծանոթ եմ, այս պահին էլ մեր արագ արձագանքման խումբը ճանապարհին է տեղում իրավիճակն ուսումնասիրելու համար: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը:
«Մեր հիմնական արագ արձագանքման խմբի առջև դրված է նպատակ՝ տեղում հասկանալու համայնքի բնակիչների կյանքի պայմանների անվտանգության հետ կապված, նրանց բնականոն կյանքի հետ կապված ինչպիսի խնդիրներ են, դրանք կարձանագրենք: Այս ընթացքում նաև կապի մեջ ենք եղել պաշտպանության գերատեսչության կոլեգաների հետ, նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը