Ինչպե՞ս անշարժ գույքի շուկայում խուսափել խարդախներից․ Էկոնոմիկայի նախարարության ուղեցույցը
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է այն ընկերությունների ցանկը, որոնց հետ համագործակցելու դեպքում անշարժ գույքի շուկայում հնարավոր կլինի խուսափել խարդախությունից։
Ըստ հաղորդագրության` մարտի 15-ին էկոնոմիկայի նախարարությունում հանդիպում է կայացել խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում համատեղ քննարկվել են ստեղծված իրավիճակից դուրս գալու քայլերը։
«Խնդիրներից մեկը, որին հաճախ բախվում են բնակարան փնտրելիս, list. am կայքում բնակարանների կրկնօրինակումն է»,–նշում է նախարարությունը։
Գերատեսչությունը հրապարակել է այն ընկերությունների ցանկը, որոնց հետ գտնվում է անմիջական կապի մեջ.
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ին Ռուսաստանի սկսած հատուկ գործողությունից հետո ավելացել է Ուկրաինայից և Ռուսաստանից Հայաստան եկողների հոսքը։ Հիմնականում գալիս են Ռուսաստանի քաղաքացիները, որոնք արևմտյան պատժամիջոցների պատճառով փորձում են որոշ ժամանակով հաստատվել մեր երկրում։
Որոշ սեփականատերեր հրաժարվել են իրենց հին վարձակալներից և բնակարաններն ավելի բարձր գնով վարձակալության են տվել Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը