«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երեւանի բազմաբնակարան շենքերի բնակարանների միջին գները սեպտեմբերին աճել են: Ըստ մասնագետների կանխատեսումների` անշարժ գույքի գները դեռ երկար ժամանակ չեն նվազելու: Ընդհակառակը, հնարավոր է ավելի աճի անշարժ գույքի նկատմամբ պահանջարկը, դրա հետեւանքով` նաեւ գները: Միայն Երեւանի կենտրոնում բնակարանների մեկ քմ-ն վաճառվում է 1150 դոլարով:
Ըստ վիճակագրական կոմիտեի` կենտրոն վարչական շրջանում բազմաբնակարան շենքի բնակարանի մեկ քմ-ն սեպտեմբերին վաճառվել է 552 հազար դրամով, մինչդեռ այն օգոստոսին արժեր 541 հազար 800 դրամ, իսկ անցած տարվա սեպտեմբերին` 452 հազար 800 դրամ: Մինչդեռ մարզերում հակառակ պատկերն է. անշարժ գույքի գները նվազել են:
Մասնագետները համոզված են, որ մարզերի բնակիչները, չկարողանալով աշխատանք գտնել, ստիպված վաճառում են իրենց բնակարանները եւ բնակություն հաստատում կա՛մ Երեւանում, կա՛մ էլ մեկնում են արտագնա աշխատանքի Ռուսաստան»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը