15 03 2022

Oդի ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով

Oդի ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, մարտի 18-20-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն:

Մարտի 16-ին, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարզերում այսօր ցերեկը, մարտի 18-20-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, մարտի 16-ին, 17-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում է ձյուն:

Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին՝ հյուսիս-արևմտյան 3-7 մ/վ, մարտի 19-ին, 20-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 16-ի և 17-ի գիշերը աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է ձյուն։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ