Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 23-ի ցերեկը, 24-ին՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Սեպտեմբերի 22-ի երեկոյան ժամերին, 23-ի գիշերը առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-ի ցերեկային ժամերին կբարձրանա 2-4 աստիճանով։
Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սեպտեմբերի 22-ի կեսօրից հետո, 23-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է, 24-ի ցերեկը հնարավոր է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ արագությամբ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +23+25։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +17+22,
Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +18+20,
Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +20+23,
Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +16+20,
Լոռի՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +15+19,
Տավուշ՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +18+22,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +16+19,
Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +19+23,
Արարատ՝ գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +24+27,
Արմավիր՝ գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +24+26,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +17+20,
Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +24+27,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +27+30,
Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +22+24:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը