Պետությունները սահմանափակում են արտահանումները, հատուկ սոցիալական ծրագրերով օգնում են իրենց քաղաքացիներին, ԿԱՍԵՑՆՈւՄ են գների բարձրացումը, իսկ Հայաստանում` կառավարության զրո արձագանք, սոցիալական հատուկ միջոցառումների տոտալ բացակայություն:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը գրում է.
Շատ է խոսվում «պարենային անվտանգության» մասին ու ստեղծված իրավիճակում դրա ծայրահեղ վտանգավոր ռիսկերի մասին:
Կարճ դիտարկում. Հայաստանում 2003 թվականից գործում է «Պարենային անվտանգության ապահովման մասին» օրենք: Ըստ այդ օրենքի ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆԸ` ապահովում է սննդամթերքի ֆիզիկական և տնտեսական մատչելիությունը և կանխում է պարենային ճգնաժամի հնարավորությունը:
Վերջին մեկ ամսվա ընթացքում մշտապես խոսվում է անկառավարելի գնաճի ու սննդամթերքի դեֆիցիտի ռիսկերի մասին: Պետությունները սահմանափակում են արտահանումները, հատուկ սոցիալական ծրագրերով օգնում են իրենց քաղաքացիներին, ԿԱՍԵՑՆՈւՄ են գների բարձրացումը, իսկ Հայաստանում` կառավարության զրո արձագանք, սոցիալական հատուկ միջոցառումների տոտալ բացակայություն: Փոխարենը` հերթական թաքուն բանակցային գործընթաց, սրճարանի աղաման և այլն..
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը