Կառավարությունը մարտի 10-ի նիստում որոշեց պարտադիր զինվորական ծառայությունից ազատել 1995 թվականին ծնված Էմմանուել Լորիսի Ճգնավորյանին:
Որոշման հիմնավորման մեջ նշված է. «Էմմանուել Ճգնավորյանն այսօր միջազգային առաջատար երաժշտական հարթակների ամենից պահանջված երաժիշտներից է: Նա դեռեւս 2016-ին ստացել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում: Տարկետում ստանալուց հետո Էմմանուել Ճգնավորյանը շարունակել է իր գործունեությունը»:
Հաշվի առնելով երաժշտի միջազգային հեղինակությունն ու վարկանիշը, ինչպես նաև Հայաստանի երաժշտական ոլորտում նրա պահանջվածությունն ու համատեղ աշխատանքի հեռանկարները՝ Էմմանուել Լորիսի Ճգնավորյանին ազատեցին պարտադիր զինվորական ծառայությունից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը