09 03 2022

ԱԺ կին պատգամավորները և աշխատակազմի կանայք պարգևավճար կստանան

ԱԺ կին պատգամավորները և աշխատակազմի կանայք պարգևավճար կստանան

ԱԺ նախագահը կարգադրություն է տվել Կանանց տոնի առթիվ ԱԺ կին պատգամավորներին և աշխատակազմի կանանց 70 000 հազար դրամի չափով պարգեւատրելում մասին։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով, Կանանց տոնի առթիվ՝ կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի կին պատգամավորներին եւ Աշխատակազմի կանանց պարգեւատրել  յոթանասուն հազար դրամի չափով՝ համաձայն հավելվածի:

2. Ազգային ժողովի աշխատակազմի  ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. Նարիբեկյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,– ասվում է որոշման մեջ, որը ստորագրել է ԱԺ նախագահի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ