09 03 2022

Ուկրաինայի դեսպանությունը ՀՀ-ում հաստատված քաղաքացիներին աջակցելու նպատակով գործարկել է նոր հարթակ

Ուկրաինայի դեսպանությունը ՀՀ-ում հաստատված քաղաքացիներին աջակցելու նպատակով գործարկել է նոր հարթակ

Հայաստանում Ուկրաինայի դեսպանությունը կարևոր տեղեկատվություն է տարածել այն ուկրաինացիների համար, ովքեր պատերազմի պատճառով ժամանել են Հայաստանի Հանրապետություն և փնտրում են բնակվելու վայր, ինչպես նաև ՀՀ այն քաղաքացիների համար, ովքեր հնարավորություն ունեն օգնելու Ուկրաինայից եկած մարդկանց  անվճար տեղավորելու իրենց տներում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, դեսպանությունից հայտնել են, որ  գործարկվել է «Ապաստարան» պաշտոնական կայքը:   

«Այս կայքում դուք կարող եք տեղեկատվություն տեղադրել բնակավայրերի, թափուր աշխատատեղերի քանակի և կոնտակտների մասին, որտեղ կարող եք առաջարկել կամ գտնել անվճար բնակարան:Դա հարմար և ապացուցված ծառայություն է, որն օգնում է համակարգել նրանց ջանքերը, ովքեր օգնություն են փնտրում և ովքեր կարող են այն տրամադրել:

Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին օգտվել «Ապաստարան» կայքից, եթե ցանկանում եք օգնել կանանց և երեխաներին գտնել ապաստարան, ովքեր հարկադրված են եղել գալ մեր երկիր՝ փախչելով պատերազմից»,- ասվում է դեսպանատան հայտարարության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ