28 02 2022

Թմրամիջոց պահելու կասկածանքով բերման է ենթարկվել Ավանի փոխթաղապետը․ Shamshyan.com

Թմրամիջոց պահելու կասկածանքով բերման է ենթարկվել Ավանի փոխթաղապետը․ Shamshyan.com

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 26-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության,ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի և ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ուժեղացված ծառայության շրջանակներում  Տիգրան Մեծի պողոտայից թմրամիջոց պահելու կասկածանքով  Էրեբունու ոստիկանություն են բերման ենթարկել  2 քաղաքացու: Նրանք են՝ Երևանի բնակիչներ, 42-ամյա Ներսես Պողոսյանը և 42-ամյա Սեյրան Սարգսյանը:  

Ն. Պողոսյանի մոտ հայտնաբերվել է օգտագործած կաթուցիչ:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ Ն Պողոսյանը, ով Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է, հայտնել է, որ իր մոտ հայտնաբերված կաթուցիչը ինքը գտել է մեկ օր առաջ երեկոյան՝ Նոր Նորքի  2-րդ զանգվածում գտնվող այգուց: Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն: Ն. Պողոսյանն ու Ս. Սարգսյանը  բաց են թողնվել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ