2021 թվականի ընթացքում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել են 1463 երեխա` 734 տղա, 729 աղջիկ: Տեղեկությունը հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
«Ստեփանակերտում ծնվել են 1337 երեխա, որից 660–ը` տղա, 677–ը` աղջիկ: Տարվա ընթացքում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 22 ծնունդ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ գերատեսչության` արտամարմնային բեղմնավորման ճանապարհով ծնվել են 3 երեխա (3 տղա)։
ՀՀ բուժհաստատություններում լույս աշխարհ են եկել 78 փոքրիկներ: Արդյունքում ԱՀ-ում 2021 թվականի ընդհանուր ծնելիությունը կազմել է 1541 երեխա, որից 779–ը` տղա, 762–ը` աղջիկ: