28 02 2022

Արամ Սարգսյանը միացավ Թուրքիային ու հակառուսական հայտարարություններին. 7or.am

Արամ Սարգսյանը միացավ Թուրքիային ու հակառուսական հայտարարություններին. 7or.am

Վազգեն Սարգսյանի եղբայր աշխատող Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը դատապարտել է Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում։

«Մենք հարգում և գնահատում ենք Ուկրաինա պետության ինքնիշխանությունը, նրա ժողովրդի՝ ինքնուրույն դաշինքներ և պաշպանության համակարգեր ընտրելու իրավունքը և խստորեն դատապարտում ենք ՌԴ-ի ներխուժումը Ուկրաինա՝ համարելով ժողովրդավարության, ինքնիշխանության և գոյություն ունեցող միջազգային օրենքների դեմ ուղղված արհամարհանք և կոպտագույն խախտում»,-նշված է «Հանրապետություն» կուսակցության հայտարարությունում։

Ուշագրավ է, որ Արամ Սարգսյանը ծպտուն չի հանել, երբ Շուշիում թշնամին պղծում էր իր եղբոր արձանը։ Ծպտուն չի հանել, երբ ադրբեջանցիները մտել են Շորժա և Սև լիճ։ Ծպտուն չի հանում, երբ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսներում ամեն կերպ հիմնավորում է, թե Արցախն Ադրբեջան է, և՛ վերջ։ Բայց հուժկու կերպով միանում է Թուրքիային և հակառուսական կոալիցիային։ Եվ սա այն դեպքում, երբ հանգամանքների բերումով այսօր Արցախի և Հայաստանի անվտանգությունը փաստացի կախված է Ռուսաստանից։

Ի դեպ, օրերս էլ հակառուսական այդ կոալիցիայի ներկայացուցիչներին էր հանդիպել Նիկոլ Փաշինյանը, և ըստ որոշ տեղեկությունների, այդ հանդիպմանը որոշվել է հանդես գալ հակառուսական հայտարարություններով, ինչը և Արամ Սարգսյանը սրբորեն կատարում է։

Հայկ Ուսունց

7or.am

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ