Սիրելի քույրեր և եղբայրներ, ուրախություն ունեմ այստեղ գտնվելով փոխանցելու ձեզ ազգիս Վեհափառ Հայրապետի Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի ողջույնները, օրհնությունը և ամենայն բարի գործոց հաջողությանց մաղթանքները: Հայ Յեղափոխական Դաշնակցության 34-րդ Ընդհանուր ժողովի պաշտոնական բացմանն այսպես սկսեց իր խոսքը Նաթան Արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
«Այսօր փետրվարի 28-ն է, մեզ համար այս օրը օրացույցի մեջ հատուկ տեղ ունի և ընդհանրապես փետրվար ամիսը, որ ճիշտ 34 տարիներ առաջ սկիզբ եղավ այն ամեն վերելքների, որ մենք ունեցանք, այնուհետև դժբախտաբար ամեն կորուստները, որ ունեցանք վերջին տարիներին: 34 տարիներ առաջ մեր անմեղ հայրենակիցները Սումգայիթում զոհ դարձան մի նոր տեղային ցեղասպանության, և ես կուզեմ, որպեսզի մենք բոլորս հիշենք նրանց հիշատակը, աղոթենք նրանց հոգիների հանգստության համար»:
Ամբողջովին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը