25 11 2024

Աղազարյանը որոշել է մի 2 օր էլ մտածել. 24news.am

Աղազարյանը որոշել է մի 2 օր էլ մտածել. 24news.am

ԱԺ իշխող՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը  այսօր ժամը 18:00-ին պետք է հրապարակեր մանդատը վայր դնել-չդնելու  դնելու մասին իր որոշումը, սակայն հայտարարություն չի արել, որոշել է մի քիչ էլ մտածել։

Մանդատը պահել-չպահելու վերաբերյալ որոշման կայացումը հետաձգել է,  «դեռ մի երկու օր» կմտածի։

Այդ մասին Աղազարյանը 24news․am-ին է ասել ու  չի մեկնաբանել՝ իր այս որոշման վրա ազդե՞լ է արդյոք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ այսօրվա  հանդիպումը, որը տեղի է ունեցել  օրվա երկրորդ կեսին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ