ՌԻԱ Նովոստին առանձնացրել է միջազգային մամուլի հրապարակումները ՝ համաշխարհային տնտեսության վրա ռուս-ուկրաինական հնարավոր ազդեցության մասին։
ՌԻԱ Նովոստին առանձնացրել է միջազգային մամուլի հրապարակումները ՝ համաշխարհային տնտեսության վրա ռուս-ուկրաինական հնարավոր ազդեցության մասին։
Wall Street Journal-ը գրում է․
«Համաշխարհային տնտեսական ազդեցությունը կախված կլինի ԱՄՆ-ի և դաշնակիցների նոր պատժամիջոցների չափից: ՌԴ-ի դեմ կիրառվող սահմանափակումները հսկայական ազդեցություն կունենան եվրոպական տնտեսության վրա՝ հաշվի առնելով ռուսական գազից մեծ կախվածությունը և մի շարք եվրոպական բանկերի ու ձեռնարկությունների լայն կապերը Ռուսաստանի Դաշնության հետ»։
Washington Post-ը գրում է․
«Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և դրա հետևանքները կարող են խնդիրներ ստեղծել նաև ամերիկյան տնտեսության համար։ Նավթի գները շարունակում են աճել, և դա կխորացնի առանց այն էլ բարձր գնաճը»։ Պարբերականն ի դեպ հղում է արել ՝ Bankrate-ի ավագ վերլուծաբան Մարկ Համրիքի վերլուծությանը։
Financial Times-ը գրում է․
Ուկրաինայի շուրջ սրացումներըհամաշխարհային շուկայում հիմնական գործոնեն հանդիսանում։ Օրինակ՝ «Ուոլ Սթրիթ»-ում անկայուն առևտուր է. հինգշաբթի «Nasdaq Composite»-ի (ամերիկյան ֆոնդային բորսա)-ի ինդեքսը գրանցեց ամենախոշոր տատանումները մեկ օրվա ընթացքում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը