14 10 2020

Ղարաբաղյան հակամարտության լուսաբանումը՝ միջազգային մամուլում

Ղարաբաղյան հակամարտության լուսաբանումը՝ միջազգային մամուլում

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հոկտեմբերի 13-ին հետևել է արտասահմանյան 5 առաջատար լրատվամիջոցների հրապարակումներին՝ պարզելու, թե ինչպես է արտասահմանյան մեդիան լուսաբանել Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունները։ Մասնավորապես, մշտադիտարկվել են «BBC», «CNN», «Reuters», «Associated Press» (AP) և «Deutsche Welle» (DW) լրատվական գործակալությունների կայքերը։

BBC լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում հրապարակել  է 1 ծավալուն ռեպորտաժ` «Լեռնային Ղարաբաղ․ էթնիկ հայերը` կրակի տակ գտնվող կյանքի մասին» վերտառությամբ։ BBC-ի լրագրող Սթիվ Ռոզենբերգի հեղինակային ռեպորտաժը Արցախի բնակիչների շուրթերով պատմում է ադրբեջանական ագրեսիայի հետևանքների մասին։

CNN լրատվական գործակալությունը հոկտեմբերի 13-ի իր հրապարակումներում չի անդրադարձել Ղարաբաղյան հակամարտությանը։

Reuters լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում հրապարակել է 6 հոդված։ Հոդվածներից մեկը ծավալուն անդրադարձ է հակամարտության պատմությանը, ինչպես նաև հնարավոր ռիսկերին։

Associated Press լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում հրապարակել է 1 հոդված։ Գործակալությունն իր ծավալուն հոդվածում նշել է, որ չնայած մարդասիրական հրադադար հաստատելու բոլոր կոչերին` «հայ-ադրբեջանական բախումների արդյունքում զոհերի թիվն աճում է»։

Deutsche Welle լրատվական գործակալությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ակտիվ լուսաբանող լրատվամիջոցներից է, սակայն հոկտեմբերի 13-ի իր հրապարակումներում չի անդրադարձել թեմային

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ