02 11 2020

Տնտեսական աճի պոտենցիալին միտված գործողություններն այլընտրանք չունեն․ Ատոմ Ջանջուղազյան



Եթե մեկ նախադասությամբ  փորձենք ձևակերպել՝ ինչպիսինն է 2021 թվականի բյուջեն կամ ինչպիսինն ենք ցանկացել, որ այն լինի, ապա ակնհայտ է, որ մենք մի իրավիճակում ենք  նախագիծը մշակել, երբ ի տարբերություն նախորդ տարեվերջի լավատեսակաան սպասումների համաշխարհային տնտեսության զարգացումների, տարվա ընթացքում տեղի ունեան՝ վերանայումներ, փոխվել է սպասումը 2021-22 թվականների համար՝ սկզբուքներոն և տրամաբանորեն։ ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը հայտարարեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Անորոշության աստիճանը չափազանց բարձր է, բայց նույնիսկ այս պարագայում օգտագործվել է այն տեղեկատվությունը, որը հասանելի է եղել: Օգտագործվել է ժամանակակից և արդիական գնահատվող լավագույն մեթոդաբանությունը՝ կանխատեսելու թե մակրո և թե բյուջետային շրջանակը: Նպատակադրվել է տնտեսական աճի վերականգնումը և պոտենցիալի մեծացումը: Տնտեսական աճի պոտենցիալին միտված գործողություններն այլընտրանք չունեն, որովհետև երկրի առջև ծառացած խնդիրների տեսակետից՝ լավագույն լուծումների հասնելու միակ ճանապարհն ավելի լավ տնտեսություն ունենալն է: Իսկ ավելի լավ տնտեսություն ունենալ հնարավոր է ոչ թե միանվագ գործողություններով, այլ տնտեսական աճի պոտենցիալի մեծացմամբ»,-ասաց Ջանջուղազյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ