«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, Նորք-Մարաշ վարչական շրջանի նախկին ղեկավար էդմոնդ Ղազարյանը կնշանակվի Կենդանաբանական այգու տնօրեն: Եվ ինչպես նախորդ տնօրենները, նա եւս որեւէ կապ չունի ոլորտի հետ:
Թե ինչ կենսագրություն ունի Է. Ղազարյանը, պարզեցինք, որ 2006-2010թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի «Հայբուսակ» համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 2017թ. ավարտել է Club Class անգլերեն լեզվի դասընթացը (Մեծ Բրիտանիա, Լոնդոն): 2004-2010թթ. աշխատել է «Կարուշ» ՍՊԸում որպես գլխավոր տնօրեն: 2010-2016թթ. հիմնադրել է «Գրանդ Լեվլ» ՍՊԸ-ն եւ աշխատել որպես տնօրեն (ՌԴ): 2019թ. հիմնադրել է «Գրանդ Միլկ» ՍՊԸ-ն եւ աշխատել որպես հիմնադիր տնօրեն:
2019թ. նշանակվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ: 2020թ. ապրիլի 22-ին նշանակվել է Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար: 2022թ. հունվարի 24-ին վերանշանակվել է նույն պաշտոնում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը