Ողջունում եմ բոլոր հյուրերին, Դուք այստեղ եք եկել բարի մտադրություններով, պատասխանը նույնն է լինելու, նրանք, ովքեր գալիս են վատ մտադրություններով, դառնում են երկրներ, որոնք վերանում են: Այս մասին Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:
«Ես զարմացած եմ, որ այն ամենը ինչ կատարեցին Ադրբեջանն ու Թուրքիան, որևէ սանկցիաները եվրոպական երկրների կողմից չհաջորդեցին: Այսօր Հայստանը բախված է նաև լրջագույն խնդրի՝ պոպուլիզմի, բայց դա հեշտ լուծվող հարց է, ես ուզում եմ դիմել մեր ադրբեջանցի գործընկերներին՝ մենք բոլորս պոպուլիստ չենք, մի մոռացեք, Լեռնային Ղարաբաղը եղել և մնալու է հայկական, դա աշխարհում ապրող ամեն հայի սուրբ պարտականությունն է»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը