Այս հավաքին եմ միացել, որպեսզի կոչ անեմ՝ բոլոր բռնազվթած տարածքների բնակիչները ակտիվություն ցուցաբերեն ու մասնակցեն այս հավաքներին, որովհետև ամենից առաջ մենք ենք զգում այս ամենը մեր մաշկին։ Այս մասին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բակում, ակցիայի ժամանակ ասաց Արցախի Քաշաթաղ շրջանից տեղահանված քաղաքացիներից։
«Ադրբեջանցի պատգամավորներին ընդունած իշխանությանը պետք է օր առաջ դուրս մղենք մեր հայրենիքից»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստը, ներկա են նաև ադրբեջանցի պատգամավորներ։ Դրսում հավաքված են հասարակական, քաղաքական, մշակությաին գորչծիչներ, քաղաքացիներ՝ իրենց բողոքն արտահայտելով ադրբեջանցի պատգամավորների՝ Հայաստանում գտնվելու փաստից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը