Երբ ես մեկնում եմ գործուղումների այլ խորհրդարանակն վեհաժողովների, ես հանդիպում եմ բոլոր երկրների պատվիրակների ու պատգամավորների հետ, այդ թվում նաև Ադրբեջանի խորհրդարանականների: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների երևանյան այցին ու քաղաքացիների դժգոհությանը:
«Կարծում եմ, որ անազնիվ, անարժանապատիվ մոտեցում է, որ ես որպես ՀՀ պատգամավոր, կառավարության ուժի պատգամավոր, թաքնվեմ 18 տարեկան զինվորի հետևում և առաջարկեմ, որպեսզի նա խնդիրը լուծի, նա մեր անվտանգության շուրջ որևէ գործողություն կատարի: Ես՝ որպես քաղաքական գործիչ, իմ սեփական անելիքն ունեմ, որը նշանակում է նաւ նման խորհրդարանական վեհաժողովներին մասնակցություն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը