23 02 2022

Ալեն Սիմոնյանն ընդունել է Արցախյան երեք պատերազմների մասնակիցներին

Ալեն Սիմոնյանն ընդունել է Արցախյան երեք պատերազմների մասնակիցներին

ՀՀ Նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Այսօր ընդունել եմ Զինվորի տանը և Հանրապետական վերականգնողական կենտրոնում վերականգնողական բուժում ստացող Արցախյան երեք պատերազմների մասնակիցներին։

Տղաները պատմել են վերականգնողական կենտրոններում անցնող իրենց առօրյայից՝ նշելով, որ բուժում ստանալուն զուգահեռ նաև համապատասխան մասնագիտություններ են ձեռք բերել։

Սիրով ընդունել եմ տղաների հրավերը՝ պատերազմի մասին պատմող գրքի շնորհանդեսին մասնակցելու։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ