22 02 2022

Ձեր նման ոստիկաններին Շուշիում կոտորեցին, իսկ դուք թուրքին եք պաշտպանում․ լարված իրավիճակ՝ համալիրի բակում



Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բակը բազմամարդ է։ այստեղ տեղի է ունենում բողոքի ակցիա։ Համալիրի ողջ տարածքը հսկվում է մեծաքանակ ոստիկանների կողմից։

Ակցիայի ընթացքում իրավիճակը լարվեց, ակցիայի մասնակիցներից մեկը փորձեց ճեղքել ոստիկանական պատտնեշը սակյան դրանից հետո սկսկվեց քաշքշուկ ակցիայի մասնակցիների և ոստիկանների միջև։

«Թուրքի պատճառով մենք պետք ա կռվե՞նք, թուրքի՞ն եք պաշտպանում»-ասում էին ակցիայի մասնակցիները։

Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստը, ներկա են նաև ադրբեջանցի պատգամավորներ։  Դրսում հավաքված են հասարակական, քաղաքական, մշակությաին գորչծիչներ, քաղաքացիներ՝ իրենց բողոքն արտահայտելով ադրբեջանցի պատգամավորների՝ Հայաստանում գտնվելու փաստից։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ