22 02 2022

Ադրբեջանցիների հետ հաց կիսելու ցանկություն չունենք․ ընդդիմադիր պատգամավոր



Մարզահամերգային համալիրում  մեկնարկել են  «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերը․ միջոցառման մասնակից  պատգամավոր Արթուր Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների կողմից բարձրաձայնված հարցերին ու ելույթներին  մասնավորեցրեց․

«Մեր խոսքում ասացինք, որ եթե Ադրբեջանը կամ որևէ մեկը կարծում է, որ Արցախի  հարցը լուծված է և լուծված է ուժով, չարաչար սխալվում է, և ես ուրախ եմ, որ Սոցիալիստների ու Դեմոկրատների խմբակցության անդամը  նույնպես կիսեց մեր այդ կարծիքը, որ Արցախի հարցը լուծված չէ և հնարավոր չէ լուծել ուժով»,-ասաց Արթուր Խաչատրյանը։

Նրա խոսքով,   բարձրացրել  են նաև՝  հայկական բնակավայրերի անկլավ լինելու  հնարավոր ռիսկի,  տարածաշրջանայի ուղիների ապաշրջափակման վտանգի մասին ։  Արթուր Խաչատրյանը նաև հիշեցրեց, որ  ընդդիմությունը չի մասնակցել ՝ երեկ հրավիրված պաշտոնական ընթրիքին։

«Մենք երեկ չենք գնացել պաշտոնական ընթրիքի, որովհետև ադրբեջանցիների հետ հաց կիսելու ցանկություն ընդդիմադիր պատգամավորներս չունենք»,-ասաց պատգամավորը։

Մանրամսն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ