Ավոտմեքենաների վարորդներն այսօր՝ փետրվարի 18-ին, հերթական բողոքի ակցիան են կազմակերպել ՀՀ ավտոապահովագրողների բյուրոյի շենքի դիմաց։ Նրանք բողոքում են ԱՊՊԱ վճարների բարձրացման դեմ:
«ԱՊՊԱ բյուրոն ասում է՝ չի հասցնում, ֆինասնական ճեղքվածք ունի, իսկ ինձ հարցրե՞լ են ֆինանսական ճեղքվածք ունեմ, որ իմը թանկացնում եք, թե՝ ոչ։ Հիմա ով տաք-տաք նստի սենյակում որոշի, որ ինքը ֆինանսապես չի հասցնում, պետք է վարորդներից գումար վերցնեն։ Անունը դրել են երեք հազար, քողարկելով՝ տակն ինչ է կատարվում։ Սա կառույց է, որ գումար է շորթում, համաձայն չեմ ավանակի դերում լինել»,-ասաց ակցիայի մասնակիցներից։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը