16 02 2022

Ադրբեջանցիները մտել են Արցախի Խրամորթ գյուղ՝ պահանջելով, որ գյուղացիք այգի չմտնեն. Արթուր Խաչատրյան

Ադրբեջանցիները մտել են Արցախի Խրամորթ գյուղ՝ պահանջելով, որ գյուղացիք այգի չմտնեն. Արթուր Խաչատրյան

Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

2 շաբաթ առաջ Գեղամ Մանուկյանի հետ Արցախում էինք, այցելեցինք Ստեփանակերտում Քիրս գինու գործարան, Խրամորթ գյուղ, գյուղում գտնվող խաղողի այգիներ։ Իսկ երեկ Արցախի Խրամորթ գյուղի խաղողի այգիներում աշխատող գյուղացու վրա ադրբեջանցիք կրակել են։ Այսօր ադրբեջանցի զինվորները մտել են գյուղ, պահանջել են, որ գյուղացիք այգի չմտնեն։ Գյուղի այգիներից մինչև թուրքերի դիրքերը մի քանի մետր է․․․ Այլ բան, ցավոք սրտի պատմել չեմ կարող։ Մարդիկ, Արցախի շուրջ լուրջ, շատ լուրջ զարգացումներ են սպասվում։ Իսկ Փաշինյանը սազն առել թուրքերի հետ սիրո քարոզ է անում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ