«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը «Հայելի» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ, դիմելով հասարակությանը՝ տարակուսանք հայտնեց , թե ինչպե՞ս կարելի է քաղաքական դաշտում գտնվող բոլոր ուժերը նույնը համարել՝ նույնացնելով պատերազմից իր որդուն փախցրած ՔՊ-ականին և այն ընդդիմադիրներին, որոնց զավակները մինչև վերջ կռվել են պատերազմում և նրանցից շատերն էլ զոհվել են:
Գեղամ Նազարյանը հայտնեց, որ պատերազմը չեպտք է լիներ, դրանից կարելի էր խուսափել, բայց արհեստականորեն բերեցին ժողովրդի տունը, բայց զարմանում է, որ հասարակությունն անտարբեր է այդ ամենի նկատմամբ և համոզմունք հայտնեց, որ այն երկար չի շարունակվելու և մենք ունենալու ենք ուժեղ պետություն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը