15 02 2022

Ոսկեպար-Բաղանիս հատվածում կարող են տեղադրվել ադրբեջանական հենակետեր. Ոսկան Սարգսյան

Ոսկեպար-Բաղանիս հատվածում կարող են տեղադրվել ադրբեջանական հենակետեր. Ոսկան Սարգսյան

 

 Շատերն անհանգիստ են, ոմանք էլ ՝ ուրախ. Նման վերտառությամբ գրառում է արել լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում։

«Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշոր համայնքի սահմանամերձ գյուղերի բնակիչներից շատերը անհանգստացած են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խորհրդային քարտեզներով սահմանագծում եւ սահմանազատում անելու դեպքում խորհրդային տարիներին ադրբեջանաբնակ գյուղերի տարածքները, որտեղ այժմ ավերակ, քանդված շինություններ են, կարող են հանձնվել Ադրբեջանին։

Սահմանագոտու բնակիչներին անհանգստություն է պատճառում, որ սահմանի այդ հատվածում, Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածում կարող են տեղադրվել ադրբեջանական հենակետեր, եւ իրենք Տավուշի մարզկենտրոն Իջեւան, կամ՝ Երեւան հասնելու համար ստիպված կլինեն երթեւեկել դրանց կողքով։

Սակայն սահմանագոտու որոշ բնակիչներ էլ ուրախացել են, որ սահմանագծման եւ սահմանազատման հետեւանքով նոր ավտոճանապարհ է կառուցվելու, իրենք պարապ չեն մնա, որպես բանվոր կաշխատեն դրա շինարարությունում։

2006-2007թթ․ կառուցվեց Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ, Հարսանքարով անցնող ավտոճանապարհը, որը արդյունավետ չի գործում, մեծ բեռնատարները, ֆուռերը չեն կարողանում անցնել դրա բարձրադիր, նեղ ոլորաններով»,-գրել է նա։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ