21 10 2024

Սահմանները պաշտպանողների աշխատավարձերը 180 հազար դրամից դարձրել են 120 հազար դրամ․ Ոսկան Սարգսյան

Սահմանները պաշտպանողների աշխատավարձերը 180 հազար դրամից դարձրել են 120 հազար դրամ․ Ոսկան Սարգսյան

Ոսկան Սարգսյանը ֆյեսբուքյան իր էջում գրում է․

Ադրբեջանն անընդհատ սպառնում է պատերազմով, փոխանակ սահմաների պաշտպանությունը ուժեղացնեն, տագնապի ազդանշանային համակարգեր են տեղադրում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից իրազեկում են․ «Հոկտեմբերի 21-ին, ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան քաղաքում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ: Խնդրում ենք չանհանգստանալ» ։ Սահմանամերձ բոլոր բնակավայրերում էլեկտրական շչակներ են տեղադրել, անցել են թիկունքային բնակավայրերին, ինչպիսին Տավուշի մարզկենտրոն Իջևան քաղաքն է։ Սահմանները պաշտպանող աշխարհազորայինների աշխատավարձերը 180 հազար դրամից դարձրել են 120 հազար դրամ, որի պատճառով Ադրբեջանի հետ սահմանը պաշտպանող տավուշցի աշհարհազորայինների կեսը թողել է մարտական ծառայությունը։Ադրբեջանն անընդհատ սպառնում է պատերազմով, փոխանակ սահմաների պաշտպանությունը ուժեղացնեն, բնակավայրերում տագնապի կոչնակ շչակներ են տեղադրում, պետական բյուջեի մեծ փողերն էլ մսխում են պաշտոնյաներին պարգևավճարներ բաժանելով, զանազան փառատոն- ֆեստիվառներ անցկացնելով, թմրանյութ գովազդող ռեփեր Սնուփ Դոգի չկայացած համերգի համեր 6 միլիոն դոլար վճարելով և այլն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ