Երեկ ԵՄ պատվիրակության գրասենյակի մոտ տեղի ունեցած ակցիայից հետո, այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը լուսանկար է հրապարակել ֆեյսբուքի իր էջում։
«Հպարտ ենք գործակցել Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ», - վերնագրված է լուսանկարը, որում պատկերված են ԱՄՆ և ԵՄ դեսպաններ Լին Թրեյսին և Անդրեա Վիկտորինը։
Հիշեցնենք, երեկ, ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչության առջև, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր բողոքի ակցիա, որին մասնակցում էին հանրային ու քաղաքական գործիչները, ընդդիմադիր պատգամավորները , իրավական հանրույթի ներկայացուցիչները և այլն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը