01 07 2024

ԵՄ դեսպանը, աննախադեպ բռնություններից 20 օր անց խոսել է ժողովրդավարության առաջընթացի մասին



 

«Հատկապես կցանկանայի նշել մեր համագործակցությունը Ներքին գործերի նախարարության հետ․ շատ կարևոր բարեփոխումներ եք նախաձեռնել։ Մենք նաև աջակցում ենք անվտանգության ոլորտի ռեֆորմների հարցում։ Կարծում եմ՝ շատ հաջող է եղել պարեկային ծառայության ներդրումը։ ԵՄ-ն մոտ 76 ժամանակակից մեքենաներ է նվիրաբերել, որ ոստիկանությունը կարողանա պատշաճ կերպով իր գործառույթներն իրականացնի»,- Երևանում կազմակերպված «ժողովրդավարության հայկական ֆորում 2024»-ի ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։

Նա նաև նշեց, որ ԵՄ-ն աջակցել է արդարադատութան ռեֆորմներին։ Ասաց, թե ժողովրդավարության առումով Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ