08 02 2022

Գորիսեցիներին է բռնում, որ Գորիսը ծախի․ Լիդա Առուշանյան



Այո ես Առուշ Առուշանյանի բարեկամն եմ, ես երկու հերոսի բարեկամ եմ, մի հերոսի մայրն եմ, մյուս հերոսին էլ բանտում նստեցրել է, մի ազգի համար շատ չէ՞։ Վերաքննիչ դատարանի մոտ ի աջակցություն Առուշ Առուշանյանի բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը։

«Ես էլ սպասելիքներ չունեմ, ու ես զարմանում եմ, որ ամբողջ Գորիսն ու Հայաստանն այստեղ չէ, եթե քաղաքապետ եք ընտրել, տեր կանգնեք։ Հետո, եթե մի դատավոր դհոլչի լինի, մեր վիճակն էլ էս կլինի։ Ամեն օր մեկին բռնելով, նստեցնելով ո՞ւր է գնում, թիրախավորում են բոլոր գորիսեցիներին, Սյունյաց աշխարհը։ Բա հո Արարատի մարզի էն ձկնաբույծին չի բռնելու, բա ո՞ւմ պետք է բռնի, գորիսեցիներին է  բռնում, որ Գորիսը ծախի։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ