04 02 2022

Ցանկացած տեղեկություն, որ կարող է հնարավորություն տալ նույնականացնել երեխային, չի կարելի հրապարակել․ ՄԻՊ



Այս պահին հիմքեր չունեմ պնդելու՝ դա իրականությո՞ւն է, թե՞ ոչ, այսինքն քննությունը պետք է պարզի, բայց դեպքն այնպիսին է, որ անհապաղ քննություն է պետք։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով նախօրեին հրապարակված լուրին, թե երևանյան մանկապարտեզներից մեկում երեխայի են բռնության ենթարկել։

«Այստեղ մեկ այլ  երևույթ կա․ մենք կոչ արեցինք դադարեցնել կամ զգուշանալ երեխաների հարցերը լուսաբանելուց, որ ցանկացած իրավիճակում երեխայի լավագույն շահն առաջնային է։ Լրատվամիջոցները երբեմն կարող են տեղեկություններ հրապարակել միգուցե պատահաբար, կամ այլ պատճառով, որ անտեսվեն երեխայի շահերը,  կամ ոտնահարվեն։ Օրինակ՝ ցանկացած տեղեկություն, որ կարող է  հնարավորություն տալ նույնականացնելու երեխային, ազգային պատկանելիությունը, դա չի կարելի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ