17 06 2024

Սա քրեական պատժի ենթակա արարք է․ Արման Թաթոյան

Սա քրեական պատժի ենթակա արարք է․ Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը տեսանյութ է հրապարակել ու գրել

«Խոսենք կոնկրետ օրինակով.

Այս տեսանյութը կոնկրետ ապացույց է` բերետավոր ոստիկանները հունիսի 12-ին ծեծի են ենթարկում ու նվաստացնում այդ օրվա հավաքի մասնակցի:

Սա քրեական պատժի ենթակա արարք է, սակայն այն կատարողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ. ավելին նման արարքները քաջալերում է Կառավարության ղեկավարը:

Որևէ մեկը կարող է ասել, թե սա համաչափ  արձագա՞նք է:

Ով նման բան կասի` կա´մ կազմում է իշխանության մաս, կա´մ քաղաքական շահերով ամուր կապված է իշխանության հետ:

Անպատժելիության քաղաքական հովանավորությունը հենց նման դեպքերով էլ որոշվում է: 

Կառավարության ղեկավարի մի քանի հայտարարության մեջբերում, որ ապացուցում է անպատժելիության նրա հովանավորությունը`

«Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ և պրոֆեսիոնալ և նմանատիպ բոլոր դեպքերում ոստիկանությունը գործելու է նույն կերպ» (ՀՀ վարչապետ, Ազգային ժողով, 13.06.2024)»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ