03 02 2022

Ամերիաբանկը երկարաձգում է «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթի ժամկետը

Ամերիաբանկը երկարաձգում է «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթի ժամկետը

Ամերիաբանկը, ընդառաջ գնալով բազմաթիվ ուսանողների առաջարկներին, երկարաձգում է «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթի ժամկետը: Բոլոր այն ուսանողները, որոնք ծանրաբեռնված քննաշրջանի պատճառով չեն հասցրել ներկայացնել իրենց գաղափարներն ու դառնալ մրցույթի մասնակիցը, հնարավորություն ունեն դա անելու մինչև մարտի 15-ը:

Մրցույթի կանոնների համաձայն, ուսանողները պետք է ներկայացնեն փոփոխություն կատարելուն, կյանքի բարելավմանը և նորարար լուծումներին ուղղված նախագծեր, որոնցից լավագույնները կստանան ֆինանսավորում Ամերիաբանկի կողմից: «Դարձիˊր փոփոխությունը» մրցույթի մասնակցությունն անվճար է։

Մրցույթն ունենալու է տարբեր ոլորտների ներկայացուցիչներից կազմված մինչև 10 հոգուց բաղկացած պրոֆեսիոնալ ժյուրի: Մրցութային հանձնաժողովի առավելագույն ձայներ ստացած լավագույն նախագիծը կարժանանա 3 մլն ՀՀ դրամ մրցանակի, իսկ լավագույն 5-յակում հայտնված բոլոր նախագծերի մասնակից խմբերը կստանան խրախուսական պարգևավճար` 100.000 ՀՀ դրամ: Նախապատվությունը տրվելու է նորարարական և արդյունավետ լուծումներ ներառող նախագծերին:

Մրցույթին մասնակցել ցանկացող 4-6 հոգուց բաղկացած ուսանողների խումբը պետք է մինչև 2022թ. մարտի 15-ը ներկայացնի իր նախագիծը` լրացնելով հետևյալ օնլայն հայտը:

Տեղեկացնենք, որ մինչ այժմ ներկայացված և նոր ներկայացվող բոլոր առաջարկները կամփոփվեն մրցույթի առաջին փուլից` մարտի 15-ից հետո:

«Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական գաղափարների մրցույթի կանոններին և պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ