«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը հայկական դատով փոխարինելը․ Ցեղասպանությունը Հայ դատի ընդամենը մեկ հարցն է , և ընդ որում, եթե ցեղասպանություն նույնպես գործած չլինեին թուրքերը Հայ դատը դարձյալ լինելու էր, Հայ դատը հայոց իրավունքներ վերականգնում է․ դա նախ և առաջ հայոց հողերի ամբողջականացումն է, մեր պետակաության վերականգնումը և մեր ժողովրդի միավորումն է։ Այս ամբողջը կազմում են Հայ դատի բաղադրիչները»,-հրավիրված ասուլիսի ժամանակ համոզմունք հայտնեց Հայկազուն Ալվրցյանը։
Խոսելով ներկայիս իշխանության կողմից՝ Հայ դատի մասին ունեցած պատկերացումներից բանախոսը շեշտեց․ «Սրանք Հայ դատ ասելով միայն Ցեղասպանություն են հասկանում , իսկ Ցեղասպանությունն էլ տանում են՝ զոհաբերելու իրենց տխրահռչակ այս բանակցային սեղանի վրա, որովհետև չեն հասկանում նաև Ցեղասպանության նշանակությունը։ Ցեղասպանությունը այնպիսի հզոր խաղաքարտ է բանակցելու համար , որ իրենք չհասկանալով ոչնչացնում են բանակցային առավելությունը»,-ասաց Ալվրցյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը