21 10 2023

Ադրբեջանի զինանոցի մինչև 70%-ը ծագում է Իսրայելից. ԱՄՆ Հայ դատի հանձնախումբ

Ադրբեջանի զինանոցի մինչև 70%-ը ծագում է Իսրայելից. ԱՄՆ Հայ դատի հանձնախումբ

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել Իսրայելում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ջեյքոբ Լյուին օգնել դադարեցնել իսրայելական զենքի վաճառքն Ադրբեջանին։

«Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը խնդրում է Իսրայելում ԱՄՆ հաջորդ դեսպանին Իսրայելի քաղաքականությունը համապատասխանեցնել ԱՄՆ հիմնական առաջնահերթություններին (ցեղասպանության կանխարգելում, տարածաշրջանային խաղաղություն, կրոնական խմբերի հարգանք) և դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին, ճանաչել Հայոց ցեղասպանությունը, կանխել ատելության հիմքով հանցագործությունները»,-  ասվում է  Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրությունում:

Նշվել է, որ Ադրբեջանի զինանոցի մինչև 70%-ը ծագում է Իսրայելից, և որ այդ զենքերը, այդ թվում՝ ապօրինի կասետային զինամթերքը, հրթիռային համակարգերը և անօդաչու թռչող սարքերը, մեծ դեր են խաղացել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններում։ 

«Որպես հայ-ադրբեջանական հակամարտությունների կարգավորման գործընթացի կողմ՝ Միացյալ Նահանգները պատասխանատվություն է կրում ապահովելու, որ մեր ռազմական գործընկերները չխաթարեն խաղաղության երկարաժամկետ հեռանկարները՝ յուղ լցնելով տարածաշրջանային կատաղի կրակների վրա», - նշվել է հայտարարությունում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ