Մամուլում լուրեր են շրջանառվում, որ բանակի կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը հետաձգվել է, քանի որ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաները վարակվել են կորոնավիրուսով։
ԳՇ պետի, բանակի ղեկավար կազմում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև հրավիրյալ որոշ անձանց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Ընդ որում, ըստ տեղեկությունների, վարակի աղբյուրը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքն է։
Թե՝ որքանով է այս լուրը համապատասխանում իրականությանը, փորձեցինք պարզել ՊՆ-ից։ Մեր բազմաթիվ զանգերից հետո խոստացան ճշտել, ապա՝ հետ զանգել, սակայն այլևս հնարավոր չի լինում կապ հաստատել պաշտպանության նախարարության հետ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը