Տեղեկություն ստացանք, որ «Հայաստան» դաշինքի անդամ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանին բերման են ենթարկել և տարել անհայտ ուղղությամբ։
Տեղեկությունը Yerevan.Today-ը փորձեց ճշտել ոստիկանությունից։
Լրատվական բաժնից ասացին, որ տեղեկություն չունեն և խոստացան կես ժամից ճշտել։ Փորձեցինք կապ հաստատել ԱԱԾ-ի հետ, սակայն ԱԱԾ լրատվական բաժինը զանգերին չի պատասխանում։
Սայաթ Շիրինյանի փաստաբան Բենիկ Գալստյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նա ևս որևէ տեղեկություն չունի, թե որ մարմինն է բերման ենթարկել և ինչ պատճառով։ Միայն նշեց, որ հնարավոր է ԱԱԾ են բերման ենթարկել։
Տեղեկություն ստանալուն պես, լրացուցիչ կհայտնենք։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը