«ՄԻՊ-ի թեկնածութուն առաջադրել են մարդիկ, ովքեր ՀՀ-ում ընդունելի են համարել դագաղներով իշխանության գալը, պատգամավորների հեռախոսահամարներ հրապարակելը և այլն։ Տիկին Գրիգորյան Դուք նշում եք, որ մասնագիտական գործունեությունն է բացառապես Ձեր պաշտոնավարման շարունակությունը, ախր Ձեզանից բացի այլ հանրային ծառայողներ են եղել , օրինակ ՝ ես , և երբ Դուք ասում եք բացառապես մասնագիտական հիմունքով եք շարունակել և Ձեր նկատմամբ այ լ պահանջներ չեն եղել թերահավատորեն եմ ընկալում։ Բոլորիս աչքի առջև է, թե ինչպես են մի լայքով աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում, ինչպես են մի ստատուսի համար պաշտոն տալիս և՝ հակառակը»,-ԱԺ ամբիոնից դիմելով ՄԻՊ թեկնածու Քրիստեինե Գրիգորյանին ասաց Աննա Մկրտչյանը։
«Ձեր հարցուպատասխանը, հիմնականում ընդդիմադիր պատգամավորերի հետ, ցույց տվեց, որ ամեն դեպքում Ձեզ այստեղ մանդատ են տվել իշխանությանը պաշտպանը լինելու , ոչ թե Մարդու իրավուքների պաշտպանը լինելու համար»,-ասաց Աննա Մկրտչյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը